ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

«Գրանիշ» գրական հանդեսի նոր՝ «քաղաքացի» համարի շնորհանդեսը

«Գրանիշ» գրական հանդեսի նոր՝ «քաղաքացի» համարի շնորհանդեսը
03.06.2014 | 22:11

Հունիսի 4-ին, ժամը 16:00-ին The Club հաստատության մեծ սրահում (Թումանյան փող., 40 շենք) կկայանա «Գրանիշ» գրական հանդեսի նոր համարի շնորհանդեսը: «Գրանիշ» հանդեսի յուրաքանչյուր թողարկում թեմատիկ է և ամփոփում է մեկ գեղարվեստական կամ հասարակական խնդիր: Տվյալ համարը կոչվում է Գրանիշ քաղաքացի: Հանդեսում տեղ են գտել ինչպես հայ ժամանակակից հեղինակների, այնպես էլ արտասահմանյան գրականության թարգմանություններ, հետազոտություններ:

Հանդեսը լույս է տեսել «Գրանիշ» գրական ակումբի, Համազգային հայ կրթական և մշակութային միության և «Անտարես» հրատարակչության գործակցությամբ: Հրատարակության է պատրաստվել խմբագրակազմի կողմից՝ բանաստեղծ Կարեն Անտաշյան, գրականագետ Հասմիկ Հակոբյան, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյան, բանաստեղծ Աշոտ Գաբրիելյան, թարգմանիչ, կինոգետ Զավեն Բոյաջյան, Համազգային ՀԿՄՄ տնօրեն Լիլիթ Գալստյան:
Միջոցառման մուտքն ազատ է:

Դիտվել է՝ 1213

Մեկնաբանություններ